ԱՄՆ-ում ստեղծվել է ստորջրյա սկուտեր՝ «դելֆինի պես» լողալու համար (լուսանկարներ, տեսանյութ)

14:12 • 08.08.18

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում տեղակայված Titan ստարտափն իրականացրել է իր նախագիծը և փորձարկել իր առաջին ստորջրյա սկուտերը: Փորձարկման տեսանյութը հրապարակվել է The Daily Mail-ի ֆեյսբուքյան էջում:

Ինչպես նշվում է տեսանյութի նկարագրությունում՝ նորույթը թույլ է տալիս լողալ «դելֆինի պես»՝ չգործադրելով մեծ ջանքեր, ուսումնասիրել ստորջրյա աշխարհը և պարզապես հանգստանալ:

Hi Consumption-ի հաղորդմամբ՝ ստորջրյա սկուտերը երկու արագություն ունի և կարող է սուզորդին հասցնել մինչև 50 մետր խորություն: Բացի այդ, սարքը համալրված է հզոր մարտկոցով, որի լիցքավորման համար պահանջվում է մեկուկես ժամ և որը կարող է անդադար աշխատել մի ժամ:

Նշվում է, որ ստորջրյա սկուտերը հարմար է սուզվելու և ջրի տակ լողալու համար՝ ինչպես լողավազանում, այնպես էլ բնական պայմաններում:

Ի տարբերություն մյուս ջրային փոխադրամիջոցների՝ այն օգտագործելու համար որևէ թույլտվություն կամ արտոնագիր չի պահանջվում:

Ստորջրյա սկուտերը վաճառվում է 300 դոլարով:

 

 

 

ԱՄՆ-ում ստեղծվել է ստորջրյա սկուտեր՝ «դելֆինի պես» լողալու համար (լուսանկարներ, տեսանյութ)