iPhone-ն առանց օգտատերերի իմացության չի ձայնագրում նրանց. Apple

12:01 • 08.08.18

ԱՄՆ-ի Կոնգրեսը պահանջել է Apple տեխնոլոգիական ընկերությունից մեկնաբանել լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Siri ձայնային օգնականը կարող է առանց օգտատիրոջ իմացության կամ թույլտվության ձայնագրել նրան, գրում է Reuters-ը:

Սակայն Apple-ի ղեկավարությունը կոնգրեսականներին բացատրել է, որ iPhone սմարթֆոնները չեն կարող օգտատերերին ձայնագրել առանց նրանց իմացության:

Ընկերությունից ընդգծել են, որ Siri-ն ոչ միայն չի ձայնագրում օգտատերերին, այլև որևէ երրորդ կողմի չի փոխանցում նրանցից ստացած ձայնային հրահանգները:

Նրանք հավելել են, որ այն ծրագրերը, որոնք փորձում են ձայնագրել ձայնային հրահանգներն ու օգտատերերի խոսակցությունները, ջնջվում են:

Բացի այդ, Apple-ը կոնգրեսականներին վստահեցրել է, որ iPhone-ները համապատասխան գործառույթների ապաակտիվացման դեպքում տեղեկություն չեն հավաքում օգտատերերի գտնվելու վայրի մասին:

iPhone-ն առանց օգտատերերի իմացության չի ձայնագրում նրանց. Apple