ՆԱՍԱ-ն դեպի Արեգակ կուղարկի այնպիսի սարք, որը կկարողանա դիմանալ 1.400 աստիճան տաքությանը
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, պատրաստվում է Արևի մոտ ուղարկել հատուկ տիեզերանավ՝ Parker Solar Probe-ը, որը կկարողանա երկնային լուսատուին մոտենալ աննախադեպ մոտ տարածության վրա:
Ինչպես նշում է Daily Mail-ը, սովորական մեքենայի չափով սարքը կգտնվի Արևից 6.276.441 կմ հեռավորության վրա ու կկարողանա դիմանալ մինչև 1.400 աստիճան տաքությանը:
Սարքը կարձակվի օգոստոսի 11-ին ու Արևին կմոտենա միայն 2024թ.:
Գիտնականները հույս ունեն ուսումնասիրությունների արդյունքում պարզել, թե ինչու Արեգակի մթնոլորտի ամենավերջին շերտն ավելի տաք է, քան լուսատուի մակերևույթը:
Նշվում է, որ սարքն Արևի շուրջ կպտտվի 24 անգամ:










