Samsung-ը ներկայացրել է նոր Galaxy Note 9-ը

11:01 • 10.08.18

Հարավկորեական Samsung Electronics տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է Galaxy Note 9 «ֆաբլեթը» (սմարթֆոնի և պլանշետի հիբրիդ-tert.am), որն առավելապես նախատեսված է երիտասարդների համար:

Ինչպես նշում է Reuters-ը, այն նաև հարմար է գեյմերների և երաժշտասերների համար: Ընկերությունից մանրամասնել են, որ Bluetooth ստիլուսով համալրված սարքը ստեղծվել է Spotify Technology երաժշտական սթրիմինգային ընկերության և իրական հիթ դարձած Fortnite խաղը ստեղծողների հետ համագործակցության արդյունքում:

Աղբյուրը նկատում է, որ Note 9-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ «ֆաբլեթն» աշխարհում առաջին Android սարքն է, որով հնարավոր է խաղալ հանրահայտ Fortnite խաղը: Նախքան այս, այն կարելի էր խաղալ միայն համակարգիչներով, խաղային կցորդներով ու Apple-ի գաջեթներով:

Հավելենք, որ գաջեթի շնորհանդեսը կայացել է Նյու Յորքում: Սարքն արժե 999 դոլար ու վաճառքում կհայտնվի օգոստոսի 24-ից:

Հայտնի է, որ նյույորքյան միջոցառման ժամանակ ներկայացվել են նաև Samsung Galaxy Watch սմարթվոչն ու Galaxy Home բարձրախոսը:

 

 

Samsung-ը ներկայացրել է նոր Galaxy Note 9-ը