Ավստրալական ափերից մեկում հնադարյան հսկայական շնաձկան ատամներ են հայտնաբերվել

04:24 • 10.08.18

Ավստրալական ափերից մեկում հայտնաբերվել են հնադարյան հսկայական շնաձկան ատամներ, որը երկու անգամ ավելի մեծ էր, քան սպիտակ շնաձուկն է, գրում է Phys.org-ը: Գտածոն հայտնաբերել է սիրողական հնէաբան Ֆիլիպ Մալալին Մելբուրնից 100 կմ հեռավորության վրա գտնվող Յան-Ջուկ տեղանքում:

«Ես քայլում էի լողափով և քարացուկներ էի փնտրում, պտտվեցի և գլաքարի մեջ տեսա ատամի մի մասը: Ես գիտեի, որ դա շատ կարևոր գտածո է, որով պետք է կիսվել մարդկանց հետ»,- ասել է Մալալին:

Վիկտորիայի թանգարանի ողնաշարավորների հնէաբանության բաժնի ավագ կուրատոր Էրիխ Ֆիցջերալդը հաստատել է, որ 7 սանտիմետրանոց ատամներն իսկապես պատկանում են վերացած Carcharocles angustidens գիշատչին, որը բնակեցրել է Ավստրալիայի ափերը մոտ 25 միլիոն տարի առաջ և սնվել է մանի կետերով ու պինգվիններով: Նշվում է, որ շնաձկան այս տեսակը կարող էր ավելի քան 9 մետր երկարություն ունենալ:

Ավստրալական ափերից մեկում հնադարյան հսկայական շնաձկան ատամներ են հայտնաբերվել