Այսօր տեղի է ունենում Արեգակի՝ այս տարվա վերջին խավարումը

13:53 • 11.08.18

Այսօր տեղի է ունենում Արեգակի խավարում, որի ականատեսներն են Ռուսաստանի, Կանադայի, Գրենլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Էստոնիայի, Լատվիայի և Չինաստանի բնակիչները:

Ինչպես նշում է Gazeta.ru-ն, Արեգակի՝ 2018 թվականի վերջին խավարումը ժամը 13:46:24-ին հասել է իր առավելագույն կետին և կավարտվի 15:30:40-ին:

Այս տարվա երրորդ և վերջին խավարումը հնարավոր կլինի տեսնել Հյուսիսային կիսագնդում: Արեգակի առաջին խավարումը տեղի է ունեցել փետրվարի 15-ին:


Արեգակի խավարումը տիեզերական երևույթ է, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար։ Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից՝ Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում)։

 

затмение

Այսօր տեղի է ունենում Արեգակի՝ այս տարվա վերջին խավարումը