Apple-ը պատրաստվում է երգիծական սերիալ թողարկել

06:14 • 14.08.18

Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստվում է երգիծական սերիալ թողարկել, որը կպատմի տեղախաղերի ատեղծման գործընթացի մասին: Հաղորդվում է, որ դեռևս անանուն նախագծի ստեղծմամբ կզբաղվեն «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է» սերիալի հեղինակներ Չարլի Դեյն ու Ռոբ ՄքԷլհենին:

Սերիալի հեղինակների խոսքով՝ նախագիծը զվարճալի ու նորարարական միջոցներով ուսումնասիրում է մարդկային բնույթի նրբությունները, հաղորդում է Life.ru-ն:

Շոուի ստեղծման համար պատասխանատու է Ubisoft-ի ստուդիաներից մեկը, որը զբաղվում է նաև Assassin’s Creed խաղի նոր մասի պատրաստմամբ: Բացի այդ, ֆրանսիական ընկերության ղեկավարները հանդես կգան նաև սերիալի գործադիր պրոդյուսերների դերում:

Շոուի յուրաքանչյուր սերիայի տևողությունը լինելու է 30 րոպե: Սերիալի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Apple-ը պատրաստվում է երգիծական սերիալ թողարկել