Յակուտիայում վաճառքի է հանվել մամոնտի բրդից պատրաստված աշխարհի միակ գլխարկը (լուսանկարներ)

04:56 • 14.08.18

Յակուտիայում 10 հազար դոլարով վաճառքի է հանվել աշխարհի միակ գլխարկը, որը պատրաստված է մամոնտի բրդից: Այս մասին գրում է The Siberian Times-ը:

Ներկա պահին այն պատկանում է 44-ամյա Վլադիմիր Ամոսովին: Վերջինիս խոսքով՝ բուրդը նա գնել է իր ազգականից, ով գտել է այն Կազաչիե գյուղում գտնվող նախապատմական կենդանիների գերեզմանատեղիում:

Ամոսովի խոսքով՝ ինքը երկար ժամանակ չէր կողմնորոշվում, թե ինչ կարելի է ստանալ այդ բրդից: Արդյունքում՝ նա դիմել է ձիու բրդից ավանդական գլխարկներ պատրաստող վարպետին, որն է բրդից գլխարկ է պատրաստել:

Արտասովոր գլխարկի իսկությունն արդեն հաստատել է Մամոնտի թանգարանի տնօրեն Սեմյոն Գրիգորևը: Նշվում է, որ բուրդի շատ կոշտ է, սակայն չունի որևէ հոտ: Բացի այդ, գլխարկը պատրաստած վարպետի խոսքով՝ այն կարծես մերսում է գլուխը, ինչի շնորհիվ կարգավորվում է զարկերակային ճնշումն ու մեղմվում են գլխացավերը:



Mammoth hat

Mammoth hat

Mammoth hat

Mammoth hat

Mammoth hat

Mammoth hat

Mammoth calf

Յակուտիայում վաճառքի է հանվել մամոնտի բրդից պատրաստված աշխարհի միակ գլխարկը (լուսանկարներ)