Պարող, երգող, հրդեհներ մարող ու բուժօգնություն ցույց տվող ռոբոտներ․ Պեկինում բացվել է Ռոբոտատեխնիկայի ամենամյա կոնֆերանսը (տեսանյութ, լուսանկարներ)

23:39 • 15.08.18

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկել է Ռոբոտատեխնիկայի համաշխարհային ամենամյա կոնֆերանսը, որին մասնակցում են հարյուրավոր ակադեմիկոսներ, փորձագետներ, գիտահետազոտական ինստիտուտների ու ընկերությունների ներկայացուցիչներ։

Պարող և երգող, ծանրություն բարձրացնող, տնային գործերով զբաղվող, երեխաներին զվարճացնող, ռեստորանների հաճախորդներին սպասարկող և անգամ հրդեհներ մարող ու բուժօգնություն ցույց տվող․ յուրօրինակ ու զարմացնող նոր ռոբոտների պակաս այս անգամ էլ չկա։

Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, այս անգամ կոնֆերանսը կտևի մինչև օգոստոսի 19, այս տարվա կոնֆերանսի կարգախոսն է «Նոր իմպուլս արհեստական ինտելեկտի զարգացման համար՝ փոխշահավետության և բաց հորիզոնների դարաշարջանում»։





 

Պարող, երգող, հրդեհներ մարող ու բուժօգնություն ցույց տվող ռոբոտներ․ Պեկինում բացվել է Ռոբոտատեխնիկայի ամենամյա կոնֆերանսը (տեսանյութ, լուսանկարներ)