Apple-ը մտադիր է օգտատերերի առողջությանը հետևող անհատական չիպեր ստեղծել
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն աշխատում է օգտատիրոջ առողջական վիճակին հետևող անհատական չիպի ստեղծման ուղղությամբ, հայտնում է The Verge-ը՝ մանրամասնելով, որ այն կկարողանա հավաքել օգտատերերի անհատական կենսաչափական տվյալները:
Հայտնի է, որ չիպերը նախատեսված կլինեն iPhone սմարթֆոնների, Mac շարքի համակարգիչների, Apple Watch սմարթվոչերի hետ օգտագործելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ անհատական չիպերը կհետևեն սրտի աշխատանքին, զարկերակային ճնշմանն ու օգտատիրոջ առողջական վիճակին վերաբերող այլ տվյալների:
Նշվում է, որ Apple-ի որոշ սարքեր համալրված են անհատական չիպերով, սակայն դրանք առողջությանը վերաբերող գործառույթներ չեն կատարում:










