Ստեղծվել է սմարթֆոնի մարտկոցի կյանքը երկարացնող նոր Android-հավելված
Ուոթերլուի համալսարանի գիտնականները ստեղծել են նոր հավելված, որը նախատեսված է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար ու կարող է զգալի երկարացնել մարտկոցի կյանքը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, հավելվածի շնորհիվ մարտկոցի աշխատանքը երկարում է 1 ժամով:
Հավելվածը կոչվում է MultiDroid: Այն կրճատում է էներգիայի կլանման ծավալները՝ միևնույն ժամանակ բացասաբար չազդելով դրա աշխատունակության վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ հավելվածը հնարավորինս քչացնում է երկրորդական հավելվածների պայծառությունը, ինչի շնորհիվ հեռախոսն ավելի քիչ էներգիա է սպառում: Օրինակ՝ եթե բացել եք ինչ-որ հավելված, ապա նախքան այդ բացած հավելվածի պայծառությունը միանգամից նվազում է:
Հայտնի է, որ հավելվածը փորձարկվել է 200 օգտատիրոջ շրջանում:










