Հայտնի է դարձել 2018 թվականի լավագույն սմարթֆոնի անունը

21:16 • 16.08.18

Աուդիո և վիդեոտեխնիկայի հանդեսների եվրոպական ասոցիացիան (EISA) հայտնել է 2018 թվականի լավագույն սմարթֆոնի անունը։ 

Ինչպես փոխանցում է РИА Новости գործակալությունը, փորձագետներն այդ կոչումը շնորհել են Huawei P20 Pro-ին, որն անվանել են «տեխնիկապես կատարյալ, առաջավոր ու ինովացիոն»։

Հատուկ շեշտվել է սմարթֆոնի վրա առկա Leica եռակի տեսախցիկի մասին, որն ունի օգտատիրոջն օգնող ինտելեկտուալ համակարգ։

Հայտնի է դարձել նաև ամենաբյուջետային սմարթֆոնի անունը, այն է՝ NOA Element N10-ը։ 

 

 

Հայտնի է դարձել 2018 թվականի լավագույն սմարթֆոնի անունը