Google-ը խոստովանել է, որ շարունակում է մասամբ հետևել օգտատերերին
Google ընկերությունը խոստովանել է, որ շարունակում է մասամբ հետևել օգտատերերին՝ անգամ համապատասխան գործառույթի անջատված լինելու դեպքում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ ընկերությունն իր պաշտոնական կայքէջում թարմացրել է մարդկանց տեղորոշման վերաբերյալ տեղեկանքը՝ նշելով, որ որոշ տվյալներ, այնուամենայնիվ, կարող են պահպանել, եթե օգտատերերն օգտվում են այլ ծառայություններից՝ ինչպիսին են «Search»-ը կամ «Maps»-ը: Ընդ որում՝ տվյալները պահպանվում են՝ նույնիսկ տեղորոշման գործառույթն անջատելու դեպքում:
Գործակալության տվյալներով՝ ավելի վաղ նշվում էր, որ համապատասխան գործառույթն անջատելու դեպքում օգտատիրոջ տեղաշարժման վերաբերյալ տվյալները չեն պահպանվում:










