ՄՏԿ-ի տիեզերագնացը վերևից լուսանկարել է «առեղծվածային» հյուսիսափայլը (լուսանկարներ)

14:12 • 17.08.18

Միջազգային տիեզերակայանում գտնվող տիեզերագնաց Ալեքսանդր Գերստը վերևից լուսանկարել է բնության ամենադիտարժան ու հետաքրքիր երևույթներից մեկը՝ հյուսիսափայլը:

Ինչպես նշում է space.com կայքը, Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցիչ Գերստը ֆիքսել է գիշերային երկնակամարին առեղծվածային տեսք հաղորդող կանաչ լուսային ալիքները:

«Ամեն անգամ, երբ սա տեսնում եմ, խենթանում եմ»,- գրել է տիեզերագնացը՝ Twitter-ում հրապարակելով լուսանկարները:

Աղբյուրը նկատում է, որ թեև հյուսիսափայլը գեղեցիկ երևույթ է, այնուհանդերձ՝ կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ տիեզերագնացների առողջության համար:

 

ՄՏԿ-ի տիեզերագնացը վերևից լուսանկարել է «առեղծվածային» հյուսիսափայլը (լուսանկարներ)