Թյուներները Mercedes-Benz V-Class-ը վերածել են գերշքեղ Maybach-ի (լուսանկարներ)
Լիմուզինների և ներկայացուցչական դասի ավտոմեքենաներ վարձով տրամադրող CSL Paris ընկերությունը Mercedes-Benz V-Class մինիվեն է կառուցել՝ Maybach-ի ոճային դիզայնով:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, մեքենայի սրահն ամբողջովին վերակահավորվել է. այնտեղ այժմ 4 անհատական նստելատեղ կա, ինչպես նաև մինիբար, խաղային հարթակ և հեռուստացույց:
Մեքենան ներկայացել է նաև նոր ռադիատորի վանդակաճաղերով և այլ դիզայներական տարրերով, ինչպես Mercedes-Maybach S-Class-ինն է:
V-Class-ի հատուկ տարբերակը գերմանական մեքենաշինական հսկան ներկայացրել էր մայիսին:














