Facebook-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել
Facebook սոցիալական ցանցի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն՝ այս մասին են վկայում DownDetector պորտալի տվյալները:
Օգտատերերը բողոքում են , որ չեն կարողանում միանալ սոցկայքին, ինչպես նաև բացել անձնական էջերը: Մի շարք օգտատերեր բողոքել են նաև Facebook-ի հեռախոսային հավելվածի աշխատանքից: Նրանց խոսքով՝ հավելվածը չի թարմացնում լրահոսը: Ընդ որում` խնդիրը չի լուծվում անգամ այն ջնջելուց և վերագործարկելուց հետո:
Սոցկայքի աշխատանքում խափանումների մասին բողոքներ են ստացվել ԱՄՆ-ից, Մեքսիկայից,Կանադայից, Արգենտինայից, Հնդկաստանից, Եգիպտոսից, Սաուդյան Արաբիաից, Վրաստանից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Իսպանիայից, Մեծ Բրիտնիայից, ՌԴ-ից և այլ երկրներից:










