Ավստրալացի դեռահասը կոտրել է Apple-ի սերվերները

06:54 • 18.08.18

Ավստրալական Մելբուրն քաղաքում բնակվող 16-ամյա դեռահասին հաջողվել է կոտրել Apple-ի սերվերներն ու ներբեռնել օգտատերերի անձնական տվյալները:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ դեռահասը ոչ միայն կոտրել է պաշտպանված սերվերները, այլև ներբեռնել է ավելի քան 90 գիգաբայթ տարատեսակ տվյալներ:

Նշվում է, որ պատանին ձերբակալվել է 2017 թվականին, իսկ դատական նիստը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 16-ին: Իրավապահ մարմինների աշխատակիցները խուսարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերել են Apple-ի մեկ բջջային հեռախոս և երկու նոթբուք, որոնց միջոցով էլ նա կոտրել է սերվերները:

Դեռահասին հաջողվել է հայտնաբերել միայն այն բանից հետո, երբ Apple ընկերության ներկայացուցիչները դիմել են Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ), իսկ ՀԴԲ-ն իր հերթին օգնություն է խնդրել ավստրալացի գործընկերներից:

Ավստրալացի դեռահասը կոտրել է Apple-ի սերվերները