Alibaba-ն սկսել է արհեստական բանականության վրա հիմնված ձայնի ճանաչման համակարգի փորձարկումները

20:19 • 20.08.18

Չինական Alibaba ինտերնետ-ընկերությունը սկսել է փորձարկել ձայնի ճանաչման համակարգը, որը հիմնված է արհեստական բանականության վրա: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Նշվում է, որ նոր ծառայությունն ի վիճակի է «հետևել և ճանաչել արգելված բովանդակությունը, այդ թվում՝ պոռնոգրաֆիկ բնույթի»:

Աղբյուրի հաղորդմամբ՝ համակարգը սկրիպտի է վերափոխում ձայնային հաղորդագրությունը, որն այնուհետև համեմատվում է բանալի բառերի հետ՝ վերցնելով դրանք ոչ նորմատիվ և պոռնոգրաֆիայի հետ կապ ունեցող բառապաշարի բազայից:

Նախագծի հեղինակների խոսքով՝ համակարգն աշխատում է թե՛ օնլայն, թե՛ օֆլայն ռեժիմներում:

Ընկերությունում նշել են, որ այժմ համակարգը կատարելագործվում է լեզուների և բարբառների ճանաչման մեջ: Սպասվում է, որ ծառայությունը հասանելի կդառնա սեպտեմբերին:

Alibaba-ն սկսել է արհեստական բանականության վրա հիմնված ձայնի ճանաչման համակարգի փորձարկումները