Աֆրիկայում հսկայական հնագույն կառույց է հայտնաբերվել (լուսանկարներ)
Հնագետների միջազգային խումբը մեգալիթյան կառույց է հայտնաբերել Արևելյան Աֆրիկայում, որը մոտ հինգ հազար տարեկան է: Այս մասին հայտնում է Science Alert-ը:
Նշվում է, որ պեղումների վայրում նաև զանգվածային թաղման վայր է հայտնաբերվել, որտեղ 580 մարդու մնացորդ է թաղված:
Գիտնականների խոսքով՝ անասնապահների կառուցած կառույցը բոլոր հայտնի աֆրիկյան մեգալիթներից ամենահինն ու ամենախոշորն է: Այն տեղակայված է Քենիայի Տուրկանա լճի մոտ:
Մահացածների մարմինները թաղվել են հուշարձանի ներսում՝ 119.5 քառակուսի մետր մակերեսով տարածքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հետազոտողները գտել են նաև հնագույն զարդեր ու այլ արտեֆակտներ, սակայն դրանցից պարզ չի դառնում՝ արդյոք մարդիկ պատկանել են տարբեր սոցիալական խմբերի:
Կառույցի մի մասը պատրաստվել է մեգալիթիկ սյուներով, որոնք, հետազոտողների կարծիքով, շինարարության ժամանակ բերվել են այլ վայրից, որը գտնվում է մոտավորապես 1 կմ հեռավորության վրա: Բացի այդ, հուշարձանի մոտ շրջաններ ու քարերից կառուցված փոքր բուրգեր են գտել:












