Xiaomi-ն ներկայացրել է իր ամենաէժան սմարթֆոնը (լուսանկարներ)
Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է իր նոր՝ Pocophone սմարթֆոնը, որի գինը կսկսվի 300 դոլարից: Ընկերության՝ ամենաէժանը համարվող այս սմարթֆոնը կաշխատի Snapdragon 845 համակարգով:
Ինչպես նշում է РИА Новости-ն, սմարթֆոնի մարտկոցի հզորությունը 4000 մԱ/Ժ կլինի: Արտադրողի պնդմամբ՝ սա թույլ կտա բջջային հեռախոսին զանգի ռեժիմում աշխատել 30 ժամ առանց վերալիցքավորման:
Աղբյուրը մանրամասնում է, որ Pocophone-ը համալրվել է Full HD+ թողունակությամբ 6.18 դյույմանոց էկրանով: Բացի այդ, սմարթֆոնը համալրված է 12 և 5 մեգապիքսել թողունակությամբ կրկնակի տեսախցիկով: Հիմնական տեսախցիկներից բացի սմարթֆոնում նաև դիմային տեսախցիկ է առկա՝ 20 մեգապիքսել թողունակությամբ:
Նշվում է, որ նոր մոդելը հասանելի կլինի երեք տարբերակով: Սմարթֆոնի ամենաթանկ տարբերակի գինը կլինի 415 դոլար:












