Արկտիկայի ամենահին սառցաշերտը սկսել է մասնատվել

21:52 • 22.08.18

Գրենլանդիայի հյուսիսային ափի մոտ գտնվող մեծ սառցաշերտը, որը հայտնի է որպես Արկտիկայի տարածքում ամենահին ու հաստ սառցաշերտ, սկսել է մասնատվել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, սա մտահոգության լուրջ առիթ է տալիս, քանի որ նախքան այս  կլիմայական փոփոխությունները չէին ազդում տվյալ սառցաշերտի վրա:

Մասնագետները նշել են, որ նախկինում այս տարածքում գտնվող սառույցի վրա երբեք ճաքեր չեն առաջացել, քանի որ Գրենլանդիայի հյուսիսային ափն Արկտիկայի ամենացուրտ շրջաններից է:

Ենթադրվում էր, որ այստեղի սառույցն ամենաքիչ ազդեցությունն է կրելու կլիմայական փոփոխություններից: Սակայն ընթացիկ տարում արտասովոր շոգի ու տաք ջրային հոսանքների հետևանքով սառույցը կոտրվել է:

 

A patch of frozen water off the north coast of Greenland once known as ‘the last ice area’ has begun to break apart for the first time on record. Pictured are unusual patterns (blue) in the typically frozen Beaufort Sea, which is North of Greenland and Canada, caused by the melting

Արկտիկայի ամենահին սառցաշերտը սկսել է մասնատվել