ԱՄՆ-ում ցուցադրել են՝ ինչպես են F-15 կործանիչները միջուկային ռումբեր նետում (տեսանյութ)

12:32 • 23.08.18

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության Սանդյան ազգային լաբորատորիաները տեսանյութ են հրապարակել, որում ցուցադրվում է B61 ռումբի նետումը F-15 Strike Eagle կործանիչից: Տեսանյութը հրապարակվել է կազմակերպության YouTube-ալիքում:

Տեսահոլովակում ցուցադրվում է երկու դեպք, որոնցից առաջինում ամերիկյան ռազմական ինքնաթիռը մեծ բարձրության վրա թռչելու ժամանակ մարտավարական միջուկային զենք է նետում, իսկ երկրորդ դեպքում այն նետվում է 270 մետր բարձրությունից:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է անկման ժամանակ բացվում ռումբի պարաշյուտը: Կադրերի նկարագրությունում ասվում է, որ ռումբը եղել է առանց միջուկային լիցքի:

«РИА Новости»-ի հաղորդմամբ՝ փորձարկումներն անցկացվել են անցած տարվա հուլիսի 11-ին՝ ԱՄՆ-ի Նևադա նահանգի Տոնոպա քաղաքի պոլիգոնում:

 

 

 

ԱՄՆ-ում ցուցադրել են՝ ինչպես են F-15 կործանիչները միջուկային ռումբեր նետում (տեսանյութ)