Գիզայի Մեծ բուրգի մեծությամբ երկնաքարը հաջորդ շաբաթ կմոտենա Երկրին
Հաջորդ շաբաթ Երկրին կմոտենա Գիզայի Մեծ բուրգի մեծությամբ երկնաքար, որը հայտնաբերվել է 2016թ. ու ստացել 2016 NF23 անվանումը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այն Երկրի կողքով կանցնի օգոստոսի 29-ին՝ 4.8 մլն կմ հեռավորության վրա: Աղբյուրը նկատում է, որ դա 13 անգամ գերազանցում է Երկրի ու Լուսնի միջև հեռավորությունը:
Ըստ մասնագետների՝ երկնային օբյեկտը շարժվում է 32.400 կմ/ժ արագությամբ:
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության՝ ՆԱՍԱ-ի տվյալներով՝ երկնաքարն ունի 70-160 կմ լայնություն:










