Ավստրալիան արգելել է օգտագործել չինական Huawei-ի արտադրանքը
Ավստրալիայի կառավարությունն արգելել է օգտագործել չինական Huawei Technologies Co Ltd տեխնոլոգիական ընկերության արտադրանքը երկրում 5G բջջային ցանցին անցում կատարելու ժամանակահատվածում:
Ինչպես նշում է Reuters-ը, ավստրալական իշխանությունները նման որոշում են կայացրել՝ ելնելով ազգային անվտանգության սպառնալիքների նկատառումներից: Այսպիսով՝ Ավստրալիան փորձում է կանխել չինական կողմի հավանական հաքերային հարձակումներն ու միջամտությունը:
Հայտնի է, որ ավելի վաղ ավստրալական իշխանությունները Պեկինին մեղադրել էին երկրի ներքին քաղաքական հարցերին միջամտելու համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս նույն պատճառով Huawei-ի արտադրանքի կիրառման արգելք էր սահմանել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:










