Jaguar-ն սկսում է էլեկտրական E-Type-ի սերիական արտադրությունը (լուսանկարներ)

19:50 • 24.08.18

 

Բրիտանական Jaguar ընկերությունը որոշել է E-Type դասական սպորտային մեքենայի էլեկտրական տարբերակի փոքրածավալ արտադրություն սկսել:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, օրիգինալ մոդելների սեփականատերերին նույնպես կառաջարկեն մեքենաները վերափոխել էլեկտրաքարշակ համակարգի:

Jaguar E-Type էլեկտրական մոդելի կոնցեպտը ներկայացվել է նախորդ տարվա սեպտեմբերին: Ռոդսթերը զինվել է 299 ձիաուժ հզորությամբ շարժիչով և լիթիում-իոնային մարտկոցներով:

100 կմ/ժամ արագությունն այս մոդելը զարգացնում է 5.5 վայրկյանում: Մեկ լիցքավորմամբ այն կարող է 270 կմ տարածություն անցնել: Մարտկոցների վերալիցքավորումը 6-7 ժամ կպահանջի:

Էլեկտրամեքենայի սերիական մոդելի տեխնիկական բնութագրիչներն ու գինը դեռևս չեն հաղորդվում: Առաջին պատվիրատուներն իրենց էլեկտրական Jaguar E-Type-ը կստանան 2020-ին:




 

 

Jaguar-ն սկսում է էլեկտրական E-Type-ի սերիական արտադրությունը (լուսանկարներ)