Porsche-ն ներկայացրել է Project Gold նախագիծը (լուսանկարներ)

21:24 • 24.08.18

Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է 18 ամիս տևած իր աշխատանքի արդյունքը՝ Project Gold նախագիծը, որն իրենից ներկայացնում է վերջին 911 մոդելի վերականգնված տարբերակը: Այս մասին տեղեկացնում է Motor.ru-ն:

Նշվում է, որ ավտոմեքենայի թարմացված տարբերակի հիմք է ծառայել Porsche 911 (993) ավտոմեքենայի օրիգինալ թափքը, որը ներկրվել է ոսկեգույնի Golden Yellow Metallic երանգով: Այս երանգը հասանելի է նաև ժամանակակից 911 Turbo S Exclusive Series մոդելի ավտոմեքենաների համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ Project Gold-ը աշխատում է 3.6 լիտրանոց շարժիչով, որի հզորությունը 450 ձիաուժ է: Բացի այդ, նորույթը համալրվել է օրիգինալ մեխանիկական փոխանցման տուփով:

Նշվում է, որ վերարտադրված մոդելը չի կարող օգտագործվել սովորական ճանապարհների վրա և կարող է գործածվել միայն մասնավոր ճանապարհների վրա:

Motor.ru-ի տվյալների համաձայն՝ ավտոմեքենան կվաճառվի 2018 թվականի հոկտեմբերին՝ Sotheby’s աճուրդային տան աճուրդում:

 

Porsche-ն ներկայացրել է Project Gold նախագիծը (լուսանկարներ)