Նոր հավելվածով հնարավոր է հաղորդակցվել Վիլյամ Սարոյանի 3D կերպարի հետ. Ա. Աթոյանը ներկայացնում է «William Saroyan» հավելվածը (լուսանկարներ)

20:11 • 24.08.18

Արթուր Ջանիբեկյանի հիմնադրած «Ինտելեկտուալ և մշակութային ռենեսանս» հիմնադրամը աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող տուն-թանգարանի բացման կապակցությամբ գործարկելու է նաև «Saroyan» հավելվածը, որի շնորհանդեսը կլինի օգոստոսի 31-ին:

«Arloopa» ընկերության համահիմնադիր տնօրեն Արման Աթոյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հավելվածն ունի ինֆորմացիոն բնույթ, հավելվածում կան Վիլյամ Սարոյանի նկարներ, թանգարանի տեղեկատվական բաժիններ, բայց հիմնականը լրացված իրականության գործառույթն է:



«Թանգարանում լինելու են տարբեր տեսակի մարկերներ, որոնց վրա, երբ հավելվածը պահեն, հայտնվելու է Վիլյամ Սարոյանի 3D անիմացիան,  ձայնագրություններն արված են իր հայտնի խոսքերի վրա: Այցելուները հնարավորություն կունենային նկարվելու Վիլյամ Սարոյանի 3D կերպարի հետ»,- ասաց Աթոյանը և հավելեց, որ հնարավորություն կա քարտեզի վրա տեսնելու թանգարանի տեղը, հավելվածը նաև հնարավորություն է տալիս հետևել թանգարանի նորություններին:

Արման Աթոյանն ընդգծեց, որ թանգարանում ևս հավելվածը ներկայացված կլինի,  այցելուները հնարավորություն կունենան տեղեկություն ստանալու և հավելվածը ներբեռնելու:

«Սա հետաքրքրիր նախադեպ է: Մենք Վիլյամ Սարոյանի 108-ամյակին էինք ներկայացրել 3D անիմացիայի առաջին տարբերակը, հիմա այն ավելի ընդլայնվել է: Այլ գրողի համար նման հավելված չենք հանդիպել, լրացված իրականության ֆորմատով սա եզակի է»,- հավելեց Արման Աթոյանը:






 

 

 

 

Նոր հավելվածով հնարավոր է հաղորդակցվել Վիլյամ Սարոյանի 3D կերպարի հետ. Ա. Աթոյանը ներկայացնում է «William Saroyan» հավելվածը (լուսանկարներ)