Google-ն իր կայքերից հեռացրել է Իրանի հետ առնչություն ունեցող 58 հաշիվ
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունն իր կայքերից հեռացրել է 58 հաշիվ, որոնք առնչություն ունեն Իրանի հետ ու կարող էին իրանական իշխանությունների պատվերով հատուկ արշավ իրականացնել՝ վիրտուալ տիրույթում քաղաքական կեղծ լուրեր տարածելով:
Ինչպես նշում է cnbc.com-ը, Google-ի մասնագետները պարզել են, որ այս հաշիվներն առնչություն ունեն Իրանի հեռուստառադիոհեռարձակող կորպորացիայի հետ:
Հեռացված հաշիվների թվում եղել է 39 ալիք YouTube կայքում, 6 բլոգ Blogger.com ծառայությունում և 13 հաշիվ՝ Google+ սոցցանցում:
Աղբյուրը հավելում է, որ նույնպիսի գործողություններ են իրականացրել նաև Facebook և Twitter սոցկայքերը՝ հեռացնելով Ռուսաստանի ու Իրանի հետ կասկածելի առնչություն ունեցող հաշիվներ:










