ԱՄՆ փոխնախագահը հայտնել է՝ երբ ամերիկացի տիեզերագնացները կսկսեն Լուսինի ուսումնասիրման աշխատանքները

05:21 • 24.08.18

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը խոստացել է, որ ամերիկացի տիեզերագնացները կսկսեն Լուսինի ուսումնասիրման աշխատանքները մինչ 2024 թվականի վերջը, հաղորդում է Fox News-ը:

Փենսի խոսքով՝ Լուսնի ուսումնասիրությունը ԱՄՆ-ի տիեզերական գործունեության կարևորագույն փուլն է, ինչը հետագայում թույլ կտա ԱՄՆ-ին հետազոտել նաև Մարսը:

Նա ընդգծել է, որ ամերիկացի տիեզերագնացները կսկսեն Լուսնի ուղեծրի վրա իրենց հետազոտական աշխատանքները մինչ 2024 թվականի ավարտը, իսկ աշխատանքները կիրականացվեն Լուսնային ուղեծրային կայանի՝ Lunar Orbital Platform-ի միջոցով:

ԱՄՆ փոխնախագահը հայտնել է՝ երբ ամերիկացի տիեզերագնացները կսկսեն Լուսինի ուսումնասիրման աշխատանքները