Թրամփը մեղադրել է խոշորագույն սոցցանցերին գրաքննություն մտցնելու և օգտատերերի «բերանը փակելու» համար

17:32 • 24.08.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է խոշորագույն սոցցանցերին գրաքննություն մտցնելու համար, ինչի նպատակը, նրա խոսքով, միլիոնավոր օգտատերերի «բերանը փակելն» է: Այդ մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում՝ նշելով, որ նման գործողություններն անթույլատրելի են:

«Սոցիալական ցանցերի հսկաները փակում են միլիոնավոր մարդկանց բերանները: Չի կարելի այդպես անել, նույնիսկ եթե ստիպված լինենք շարունակել լսել կեղծ լրատվամիջոցներին, ինչպիսին է CNN-ը, որի վարկանիշը լրջորեն տուժել է: Մարդիկ պետք է որոշեն՝ ինչն է իսկական, իսկ ինչը՝ ոչ, առանց գրաքննության»,- գրել է Թրամփը:

Նա չի մանրամասնել՝ որ սոցցանցերի մասին է խոսքը և ինչ գործողություններ նկատի ունի:

Թրամփը մեղադրել է խոշորագույն սոցցանցերին գրաքննություն մտցնելու և օգտատերերի «բերանը փակելու» համար