Bugatti-ն ներկայացրել է Chiron-ի «էքստրեմալ» տարբերակը (լուսանկարներ)
Ֆրանսիական Bugatti ընկերությունը The Quail – A Motorsports Gathering հատուկ միջոցառման շրջանակներում ներկայացրել է Divo մոդելը:
Ինչպես գրում է motor.ru-ն, հիպերքարը, որը կառուցվել է Chiron մոդելի հիման վրա, եզակի դիզայն է ստացել՝ ուղղահայաց լուսադիոդային համակարգով, զարգացած աերոդինամիկ համակարգով, ինչպես նաև նորացված շասիով:
Իր անվանումը Divo-ն ստացել է ֆրանսիացի մրցարշավորդ Ալբերտ Դիվոյի պատվին: 1928-ին նա միացել է Bugatti-ի գործարանային թիմին և դարձել Targa Florio մրցարշավի կրկնակի հաղթող:
Bugatti Divo-ի ուժային համակարգը նման է Chiron-ի տարբերակին: Մեքենան աշխատում է 8 լիտր ծավալային W16 շարժիչով, որը 1500 ձիաուժ հզորություն է զարգացնում: Նորագույն մոդելի դինամիկ բնութագրիչները չեն նշվում, սակայն հայտնի է, որ նույն շարժիչով Bugatti Chiron-ը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2.4 վայրկյանում:













