Սպիտակ Mclaren F1-ը կվաճառվի 22 մլն դոլարով
Կալիֆոռնիայի Մոնտերեյ քաղաքի փառատոնում ցուցադրվող Mclaren F1 սուպերքարը կվաճառվի RM Sotheby-ի աճուրդում:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, մեքենան պատկանում է նյույորքցի կոլեկցիոներին, որը հույս ունի վաճառքից 22 մլն դոլար շահույթ ստանալ:
Մեքենան համալրված է թափարգելով (բամփեր), ինչպես նաև F1 GTR մրցարշավային մոդելի համար ստեղծված տարրերով: Mclaren F1 GTR մոդելն առավել հայտնի է 1995-ին «Լե Մանի 24-ժամ» մրցարշավում տարած հաղթանակով:
Անգլիական Mclaren ընկերությունը 90-ականներին 106 օրինակ է պատրաստել այս մոդելից, որոնցից 64-ը ընդհանուր օգտագործման փողոցների համար է, մյուսները՝ մրցարշավային:










