ԱՄՆ-ում կարմիր գույնի շնաձուկ են հայտնաբերել

23:48 • 25.08.18

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում արտասովոր երանգներով սպիտակ շնաձուկ են հայտնաբերել:

Ինչպես հայտնում Fox8 հեռուստաալիքը, շուրջ 3 մետր երկարություն ունեցող գիշատչին հայտնաբերել են Տրուրո քաղաքի մոտակայքում: Շրջակա միջավայրի պաշտպանության ծառայության աշխատակիցներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ կենդանու դունչն ու փորը վառ կարմիր գունավորում ունեն:

Դեպքի վայր ժամանակ գիտախումբը հերձում է կատարել, և կենդանու որովայնում երեք կապար իր է հայտնաբերել:

Միևնույն ժամանակ նշվում է, որ գիտնականներին չի հաջողվել պարզել, թե ինչից է սատկել շնաձուկը: Կենսաբանները չեն պարզել նաև, թե ինչով է պայմանավորված կենդանու արտասովոր արտաքինը:


ԱՄՆ-ում կարմիր գույնի շնաձուկ են հայտնաբերել