Mercedes-Benz-ը ներկայացրել է 1930-ականների «Արծաթե նետի» ժամանակակից համարժեքը (լուսանկարներ)

19:52 • 27.08.18

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում անցկացվող Monterey Car Week միջոցառման ժամանակ տեղի է ունեցել Mercedes-Benz Vision EQ Silver Arrow էլեկտրական կոնցեպտ-քարի համաշխարհային շնորհանդեսը:

Ինչպես նշում է Motor.ru-ն, նախատիպի համար ոգեշնչում են դարձել լեգենդար «Արծաթե նետերը», մասնավորապես, W125 Rekordwagen-ը, որով 1938 թվականի հունվարին Ռուդոլֆ Կարաչիոլան մինչև 432.7 կմ/ժ արագություն է հավաքել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտոմեքենայի երկարությունը 5.3 մետր է, իսկ բարձրությունը՝ մեկ մետր: Նորույթի ինտերիերում օգտագործվել է շագանակագույն բնական կաշի և փայլեցված ալյումին:

Նշվում է, որ Mercedes-Benz Vision EQ Silver Arrow-ը աշխատում է 750 ձիաուժ հզորությամբ շարժիչով, իսկ մարտկոցների բլոկը թույլ է տալիս առանց վերալիցքավորման մինչև 400 կմ անցնել:

Mercedes-Benz-ը ներկայացրել է 1930-ականների «Արծաթե նետի» ժամանակակից համարժեքը (լուսանկարներ)