Տոկիոյում սկսվել են ուղևորներ տեղափոխող անվարորդ տաքսիների փորձնական ուղևորությունները
Տոկիոյում տարբեր նախագծերի շրջանակներում սկսվել են ուղևորներ տեղափոխող անվարորդ տաքսիների փորձնական ուղևորությունները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ճապոնիայի իշխանությունները մտադիր են գործարկել անվարորդ ավտոմեքենաները մինչև 2020 թվականին անցկացվելիք Պարալիմպիկ խաղերը:
Նշվում է, որ փորձնական ուղևորությունները կիրականացվեն մինչև սեպտեմբերի ութը: Հատկանշական է, որ իսկական ուղևորներով նման փորձնական ուղևորություններն առաջինն են աշխարհում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ուղևորության երթուղին կանցնի Տոկիոյի ամենաբանուկ թաղամասերում՝ Օտեմատիում և Ռոպոնգիում: Ուղևորության ընդհանուր հեռավորությունը կլինի մոտ 5.3 կմ:
Փորձարկումների ընթացքում ուղևորներից բացի ավտոմեքենայում կլինեն վարորդն ու նրա օգնականը, որոնք արտակարգ իրավիճակի դեպքում իրենց ձեռքը կվերցնեն ղեկը:
Ենթադրվում է, որ անվարորդ տաքսով մի ուղղությամբ ուղևորությունը կարժենա մոտ 1.500 իեն (մոտ 13 դոլար) ու կիրականացվի սմարթֆոնի համապատասխան հավելվածի միջոցով:










