Instagram-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել
Օգոստոսի 27-ին Instagram սոցիալական ցանցի աշխատանքում զանգվածային խափանումներ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը՝ այս մասին են վկայում DownDetector պորտալի տվյալները, որը հետևում է հայտնի կայքերում նման խափանումներին:
Խափանումը տեղի է ունեցել երեկոյան՝ ժամը 20:05-ի սահմաններում: Նշվում է, որ բողոքների մոտ 58%-ը կապված է եղել լրահոսը թարմացնել չկարողանալու հետ: Օգտատերերի 24%-ը բողոքել է սոցցանցի համակարգչային տարբերակի օգտագործման հետ կապված խնդիրներից, իսկ ևս 17%-ն էլ հաղորդել է, որ չի հաջողվում միանալ սոցկայքին և բացել անձնական էջերը:
Պորտալի տվյալներով՝ սոցկայքի աշխատանքում խափանումների մասին ամենից շատ բողոքներ են ստացվել ԱՄՆ-ի հյուսիսարևելյան նահանգներից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից ու Ռուսաստանի Դաշնությունից:










