Land Rover-ը վիրտուալ աչքերով անվարորդ պարկուճ է կառուցել (լուսանկարներ)

19:34 • 28.08.18

Jaguar Land Rover ընկերությունը վիրտուալ աչքերով անվարորդ պարկուճ է կառուցել: Այս մասին տեղեկացնում է Motor.ru-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նորույթն օգտագործվում է U.K. Autodrive կառավարական նախագծի շրջանակում, որի նպատակը պարզելն է՝ ինչպես են անվարորդ ավտոմեքենաները կարող վերարտադրել մարդու պահվածքն ու արձագանքները շարժման ժամանակ:

Նշվում է, որ խոսքը, մասնավորապես, հետիոտնի և վարորդի միջև տեսողական կոնտակտի նմանակումն է:

Ինժեներների գաղափարի համաձայն՝ վիրտուալ աչքերը պետք է ցույց տան հետիոտնին, որ անվարորդ սարքը տեսել է նրան ու պատրաստվում է կանգ առնել անցումի մոտ:

Ընդ որում, կոգնիտիվ հոգեբանների թիմն արձանագրում է վստահության մակարդակը տեսողական կոնտակտից առաջ և հետո՝ որոշելով՝ արդյոք այսպիսի նմանակումը կարող է բարձրացնել հետիոտնի համոզվածությունը, որ ավտոմեքենան կանգ կառնի ու ճանապարհ կտա իրեն:

Land Rover-ը վիրտուալ աչքերով անվարորդ պարկուճ է կառուցել (լուսանկարներ)