Համացանցում հրապարակվել է Mercedes-Benz-ի նորագույն էլեկտրաքրոսովերի առաջին տեսանյութը

20:17 • 28.08.18

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը հայտնել է նորագույն EQC էլեկտրական քրոսովերի ներկայացման ամսաթիվը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ պաշտոնական տեղեկություններով՝ դեբյուտը կկայանա սեպտեմբերի 4-ին Ստոկհոլմում:

Մեքենաշինական հսկայի ֆեյսբուքյան էջում 15 վայրկյան տևողությամբ տեսահոլովակ է հրապարակվել, որում ցուցադրվում է ավտոմեքենան:

Տեսանյութում երևում են դիմային հատվածի տարրերը, այդ թվում և ռադիատորի վանդակաճաղերը: Առավել մանրամասն տեղեկություն դեռևս չի հաղորդվում:

 

Համացանցում հրապարակվել է Mercedes-Benz-ի նորագույն էլեկտրաքրոսովերի առաջին տեսանյութը