Telegram-ը համաձայնել է համագործակցել հատուկ ծառայությունների հետ ահաբեկչության դեմ պայքարում
Telegram մեսենջերը համաձայնել է դատական որոշման առկայության դեպքում համագործակցել հատուկ ծառայությունների հետ՝ հաղորդելով պոտենցիալ ահաբեկիչների մասին անհրաժեշտ տվյալները, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Հայտնի է, որ նման քայլի մեսենջերի ղեկավարությունը համաձայնել է գնալ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության հետ ունեցած դատական վեճից հետո։
«Մենք՝ որպես Telegram-ի ներկայացուցիչներ, երբեք չենք հերքել իշխանությունների իրավունքն ու անգամ պարտականություններն ահաբեկչության դեմ պայքարում, ընդհակառակը՝ առաջարկել ենք հենց նման քաղաքակիրթ տարբերակ՝ դատական հարցում՝ տեղեկատվության բացահայտման համար։ Եվ նույնիսկ ոչ թե նամակագրությունները, այլ միայն IP հասցեն ու հեռախոսահամարը։ Պետք է գտնել ազգային անվտանգության շահերի ու անձնական կյանքի անձեռնմխելիության միջև հավասարակշռությունը»,- ասել է ընկերության փաստաբանը։
Հայտնի է, որ Telegram-ն այսուհետ ամեն կես տարին մեկ կհրապարակի հատուկ ծառայությունների հետ ահաբեկչության դեմ պայքարի գծով համագործակցության արդյունքները, թեև մինչ այս պահը նման դեպքեր դեռ չեն գրանցվել։










