ՆԱՍԱ-ն ստացել է Ուլտիմա Տուլե երկնային մարմնի առաջին լուսանկարները

16:44 • 29.08.18

ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) New Horizons միջմոլորակային զոնդը ստացել է Ուլտիմա Տուլե երկնային մարմնի առաջին լուսանկարները, որոնք հրապարակվել են գործակալության կայքում:

Նշվում է, որ երկնային մարմնի ուսումնասիրությունը թույլ կտա հասկանալ՝ ինչպես են առաջացել Պլուտոնն ու Կոյպերի գոտու այլ աշխարհները:

«Երկնքի այդ հատվածը բազմաթիվ պայծառ աստղեր է պարունակում, ինչը չափազանց բարդացրել է երկնային մարմնի որոնումները: Ըստ էության, մենք շատ խամրած ասեղ ենք փնտրել շատ պայծառ դեզի մեջ: Ուլտիմա Տուլեն դեռ ընդամենը մի խամրած կետ է, սակայն այն ավելի տեսանելի կդառնա զոնդի՝ երկնային մարմնին մոտենալու ընթացքում»,- պարզաբանել է New Horizons առաքելության ղեկավարներից մեկը՝ Հել Ուիվերը:

Հայտնի է, որ ամեն օր զոնդը մոտ 1.1 մլն կմ է անցնում, պարբերաբար լուսանկարում երկնային օբյեկտները, ինչպես նաև՝ հետևում տեղի ունեցող փոփոխություններին:

 

 

ՆԱՍԱ-ն ստացել է Ուլտիմա Տուլե երկնային մարմնի առաջին լուսանկարները