Թրամփը մեղադրել է Google-ին, Twitter-ին և Facebook-ին անարդարության մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Google, Twitter և Facebook ընկերություններն անարդար են վարվում շատ օգտատերերի հետ, գրում է РИА Новости-ն:
«Կարծում եմ, որ Google-ը, Twitter-ն ու Facebook-ը շատ խնդրահարույց դիրքում են և պետք է ուշադիր լինեն: Դա արդար չէ բնակչության զգալի մասի հանդեպ»,- հայտարարել է նախագահը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահը մեղադրել է Google-ին այն բանի համար, որ որոնողական համակարգը թաքցնում է իր մասին դրական նորություններն ու օգտատերերին է ներկայացնում միայն բացասական արձագանքները: Այս մասին Թրամփը գրել է իր պաշտոնական թվիթերյան էջում՝ նշելով, որ ընկերությունը թաքցնում է պահպանողական տեսակետն ու առաջ է տանում «կեղծ» լրատվամիջոցները:
Թրամփի մեղադրանքներին ի պատասխան՝ Google-ը հայտարարել է, որի չի դասակարգում որոնողական համակարգի ներկայացրած պատասխաններն ըստ քաղաքական մոտիվների:










