«АвтоВАЗ»-ը ներկայացրել է նոր սերնդի Lada 4x4-ի նախատիպը (լուսանկարներ)

15:56 • 30.08.18

Ռուսական «ԱվտոՎազ» («АвтоВАЗ») մեքենաշինական ընկերությունը Մոսկվայի ավտոսրահում ներկայացրել է նոր սերնդի Lada 4x4 ամենագնացի նախատիպը: Այս մասին հաղորդում է Motor.ru-ն:

Նշվում է, որ ավտոմեքենան համալրվել է 21 դյույմանոց անվասկավառակներով, համայնապատկերային տանիքով, ինչպես նաև՝ վարորդի և ուղևորի համար նախատեսված երկու «ճախրող» մեծ թվային էկրաններով:

Աղբյուրը մանրամասնում է, որ ավտոմեքենայում 220 վոլտանոց վարդակ է տեղադրված, որը նախատեսված է ցանկացած էլեկտրական սարք լիցքավորելու համար:

Ընկերությունում նշել են, որ 4х4 Vision-ի նախատիպը կառուցվել է 4.2 մետր երկարությամբ հարթակի վրա:

Նախնական տվյալների համաձայն՝ սերիական ավտոմեքենան կհամալրվի 122 ձիաուժ հզորությամբ շարժիչով և նոր փոխանցման տուփով:

Սպասվում է, որ նորույթը վաճառքի կհանվի 2019 թվականից ոչ շուտ: Ավտոմեքենան կթողարկվի զուգահեռ ներկա մոդելին, որը կարող է վաճառքում մնալ մինչև 2021 թվականը:

 

 

 

«АвтоВАЗ»-ը ներկայացրել է նոր սերնդի Lada 4x4-ի նախատիպը (լուսանկարներ)