Ընտրվել է աշխարհի լավագույն գրադարանը (լուսանկարներ)

18:07 • 30.08.18

Նիդերլանդների Դեն Հելդեր քաղաքի School 7 գրադարանը լավագույնն է ճանաչվել ողջ աշխարհում:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, այն ստացել է Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային ֆեդերացիայի (IFLA) մրցանակը: Ժյուրին գնահատել է գրադարանի ինտերիերն ու աշխատանքը գործընկերների հետ:

School 7-ի գրադարանը գտնվում է 100 տարի առաջ կառուցված դպրոցի շենքում: Վերջին տասնամյակներին շենքը դատարկ է եղել, և քաղաքային իշխանությունները պատրաստվում էին քանդել այն, սակայն շինարարների տեղի ասոցիացիան գնել է այն և վերածել հանրային գրադարանի: School 7-ն աշխատանքն սկսել է 2016-ին:

Ամեն տարի շնորհվող մրցանակին հավակնում էին 35 գրադարան՝ 19 երկրից: Եզրափակչում հայտնվել էին նաև ամերիկյան, բրազիլական, նորվեգական ու սինգապուրյան գրադարանները:




 

Ընտրվել է աշխարհի լավագույն գրադարանը (լուսանկարներ)