Apple-ի նոր iPhone-ների շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 12-ին

23:02 • 30.08.18

Հեղինակավոր ինսայդերը հաստատել է Apple-ի նորագույն արտադրանքների շնորհանդեսի ամսաթիվը:

Ամերիկյան տեխնոլոգիական հսկան իր նորագույն iPhone-ները, iPad Pro-ն և Apple Watch-ը կներկայացնի սեպտեմբերի 12-ին Կուպերտինոյի Սթիվ Ջոբսի անվան թատրոնում: Միջոցառումը կմեկնարկի երևանյան ժամանակով 21:00-ին: Այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացրել է ինսայդեր Բենջանմին Ջեսկինը:

Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, Apple-ը նոր սերնդի երեք iPhone է ներկայացնելու: Բազային տարբերակն, ամենայն հավանականությամբ, կկոչվի Xs:

 

Apple-ի նոր iPhone-ների շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 12-ին