ՆԱՍԱ-ի գիտնականները «ջրի օվկիանոս» են հայտնաբերել Յուպիտերի ամպային շերտի ներքո

21:32 • 30.08.18

Մոլորակաբաններին առաջին անգամ հաջողվել է չափել Յուպիտերի Մեծ կարմիր բծի տակ առկա ջրի քանակությունը և հաստատել, որ դրա մթնոլորտի ստորին շերտերում մեծ քանակությամբ խոնավություն կա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով գիտական ամսագրին:

«Երբ «Գալիլեո» զոնդն ուղարկեցինք դեպի Յուպիտեր և այն արձակեցինք մոլորակի մթնոլորտ, պատահաբար հայտնվեցինք յուրօրինակ «անապատում», որտեղ գրեթե չկար ո՛չ ամոնիակ, ո՛չ ջուր: Դա թույլ տվեց մեզ սխալ ենթադրություն անել, որ այդ նյութերը բացակայում են մոլորակում», - պատմում է ՆԱՍԱ-ի տիեզերական թռիչքների կենտրոնի գիտնական Գորդոն Բյորեյքերը:

Նրա խոսքով՝ զոնդի հետագա ընթացքը ցույց է տվել, որ դա այդպես չէ: Զոնդին չի հաջողվել ջրի և ամոնյակի հետքեր գտնել մթնոլորտի վերին շերտերում, այսպես կոչված՝ ամպային շերտում, սակայն դրա տակ «Գալիլեո» զոնդը մեծ քանակությամբ խոնավություն է հայտնաբերել, ինչպես նաև ազոտի և ջրածնի միացություններ: 

Ինչպես ցույց են տվել հետագա չափումները, Յուպիտերի ամպերի գրեթե ողջ ստորին շերտն այդ խորության վրա կազմված է ջրից և ամոնիակ կամ այլ միացություններ չի պարունակում, որոնք առկա են մթնոլորտի վերին շերտերում:

ՆԱՍԱ-ի գիտնականները «ջրի օվկիանոս» են հայտնաբերել Յուպիտերի ամպային շերտի ներքո