Twitter-ը կարող է առաջարկել օգտատերերին հրաժարվել հետևել որոշ էջերի

13:58 • 30.08.18

Twitter ծառայությունը մտադիր է իր օգտատերերին առաջարկել սոցցանցի օգտահաշիվների ցուցակ՝ առաջարկելով այլևս չհետևել դրանց, գրում է Slate-ը։

Նշվում է, որ նոր ծառայությունն արդեն անցել է համապատասխան փորձարկումը։ Մի քանի օր շարունակ սոցցանցը սահմանափակ ռեժիմով զբաղվել է տվյալ ծառայության փորձարկմամբ՝ օգտատերերի ոչ այնքան մեծ թվաքանակի շրջանում։

Ուսումնասիրելով օգտատիրոջ էջը՝ ծառայությունն առաջարկում է նրան թվիթերյան հաշիվների ցուցակ, որոնք կարող են չհետաքրքրել նրան, և առաջարկում է այլևս չհետևել դրանց։

Ինչպես հայտնել է ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչը՝ նոր ծառայության նպատակն է օգնել, որ օգտատերերի նորությունների էջերը միշտ ակտուալ մնան։ Այս պահին, սակայն, դեռ հայտնի չէ, թե արդյոք ծառայությունն իսկապես կմտնի ուժի մեջ։

Twitter-ը կարող է առաջարկել օգտատերերին հրաժարվել հետևել որոշ էջերի