Լայպցիգում Porsche-ի գործարանում սկսել են հավաքել նորացված Macan քրոսովերները (լուսանկարներ)
Գերմանական Լայպցիգ քաղաքում տեղակայված Porsche-ի գործարանում սկսել են հավաքել նորացված Macan քրոսովերները: Այդ մասին տեղեկացնում է Automobil-produktion.de-ն:
Նշվում է, որ գործարանում հավաքած առաջին ավտոմեքենան կանաչ է ներկվել և ուղարկվել Չինաստան՝ առաջին գնորդին:
Սպասվում է, որ մինչև սեպտեմբերի սկիզբ գործարանում ամեն օր ավելի քան 420 Macan կհավաքեն:
Հայտնի է, որ նորացված Porsche Macan-ի շնորհանդեսը տեղի է ունեցել այս ամառ՝ Շանհայում անցկացված հատուկ միջոցառման ժամանակ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ թարմացումից հետո քրոսովերը համալրվել է լուսադիոդային գլխիկավոր օպտիկայով և «եռաչափ» LED գծով հետևի լապտերներով:














