Volkswagen-ը ներկայացրել է իր ամենափոքր քրոսովերի ինտերիերը (տեսանյութեր)
Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իր ամենափոքր քրոսովերի՝ T-Cross-ի ինտերիերը: Համապատասխան տեսանյութերը հրապարակել է Motor.ru-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նորույթը կառուցված կլինի MQB մոդուլային հարթակի վրա, որն օգտագործվել է նաև Polo հեթչբեքի ստեղծման ժամանակ:
Նշվում է, որ նորույթը մոտ 38 սմ-ով ավելի կարճ կլինի ընկերության Tiguan մոդելից, իսկ անիվային բազան 27 սմ-ով ավելի փոքր կլինի:
Աղբյուրը մանրամասնում է, որ քրոսովերը երկրորդ շարքի շարժական նստատեղեր կունենա, որոնք հնարավոր կլինի 15 սմ-ով առաջ տալ՝ բեռնախցիկում տարածքը մեծացնելու համար:
Քրոսովերը համալրված կլինի սմարթֆոնների անլար լիցքավորման համար նախատեսված սարքով, Beats աուդիոհամակարգով և 18 դյույմանոց անվասկավառակներով:
Սպասվում է, որ քրոսովերի շնորհանդեսը կկայանա աշնանը Փարիզում կայանալիք ավտոսրահի ժամանակ:
Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:
Ավելի վաղ YouTube-ում տեսանյութ է հրապարակվել, որում ներկայացվել է T-Cross-ը կամուֆլյաժով:










