Արամ Գաբրիելյանովի որդին նոր մեսենջեր է ներկայացրել, որը թույլ կտա տեսնել զրուցակցի դեմքի արտահայտությունը
Magic ընկերության հիմնադիր և սեփականատեր Աշոտ Գաբրիելյանովը, որը News Media հոլդինգի նախկին գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովի որդին է, հայտարարել է Chudo մեսենջերի գործարկման մասին:
Ինչպես Գաբրելյանովը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, նախագիծը ծրագրավորողների թիմի կողմից մշակվել է երկու տարի: «Chudo մեսենջերը մեքենայացված ուսուցման օգնությամբ մարդկանց վերափոխում է մուլտֆիլմային կերպարների: Մենք նրանց անվանել ենք Chumoji: Նրանք շատ նման են մեզ: Նրանք կենդանի են և կրկնում են մեր բոլոր էմոցիաները: Նրանք ներմուծվում են հաղորդագրություններում, և դուք տեսնում եք զրուցակցի դեմքի արտահայտությունը», - գրել է Գաբրիելյանովը:
Նա տեղեկացրել է, որ հավելվածի օգնությամբ կարելի է տեսանյութ ձայնագրել և հրապարակել սոցցանցերում:
Ներկա պահին Chudo-ն հասանելի է ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Մեքսիկայում և ողջ Լատինական Ամերիկայում, իսկ Ռուսաստանում, Ասիայում և Եվրոպայում այն կգործարկվի ավելի ուշ:










