Համացանցում են հայտնվել iPhone XS-ի և Apple Watch Series 4-ի գովազդային լուսանկարները (լուսանկարներ, տեսանյութ)

14:08 • 31.08.18

Համացանցում են հայտնվել iPhone XS սմարթֆոնի և Apple Watch Series 4 ժամացույցի գովազդային լուսանկարներն ու տեսանյութը, գրում է Daily Mail-ը։


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նորույթները պաշտոնապես կներկայացվեն սեպտեմբերի 12-ին՝ ԱՄՆ-ի Կուպերտինո քաղաքում տեղակայված Apple Park-ում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կներկայացվի 2 iPhone՝ 5.8 և 6.5 դյույմանոց OLED էկրաններով: Ինչ վերաբերում է սմարթֆոնների տեսքին, այժմ դրանք հասանելի կլինեն նոր՝ ոսկեգույն գույնով:

Սպասվում է, որ շուտով կներկայացվի նաև սմարթֆոնի երրորդ՝ ավելի մատչելի տարբերակը: 

Նշվում է, որ Apple Watch Series 4 ժամացույցի դիզայնը գրեթե չի փոխվել, սակայն էկրանի մակերեսը մեծացել է մոտ 15 տոկոսով՝ դիսփլեյի շրջանակները փոքրացնելու շնորհիվ, ինչը հնարավորություն է տալիս անհամեմատելիորեն ավելի շատ տեղեկություններ արտապատկերել սարքի էկրանին:

 

 

 

Համացանցում են հայտնվել iPhone XS-ի և Apple Watch Series 4-ի գովազդային լուսանկարները (լուսանկարներ, տեսանյութ)